-
24.06.2015|
23:05
Նստացույցը շարունակվելու է, մենք չենք նահանջելու, ունենք հստակ պահանջ՝ չեղարկում, և սպասելու ենք այնքան, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով՝ ասել է «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
-
24.06.2015|
23:04
Երեկ Երևանում վերսկսվել են «Ո՜չ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:
-
24.06.2015|
18:14
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների երթը՝ նրանց կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից և զգուշացնելով, որ հակառակ դեպքում երթը կկասեցվի օրենքի շրջանակներում:
-
24.06.2015|
17:13
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:
-
24.06.2015|
12:31
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
24.06.2015|
11:54
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երևանյան իրադարձություններին։
-
24.06.2015|
11:53
Ոստիկանությունը մինչև 10.00-ն կհամբերի, որից հետո կդիմի գործողությունների՝ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, նա չմանրամասնեց, միայն ասաց, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ և ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը:
-
24.06.2015|
11:51
Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում՝ հունիսի 24-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
-
24.06.2015|
11:50
Երևանում երեկ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքները Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
24.06.2015|
11:49
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը` տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: